Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Երեկ` ընտրակաշառք, վաղը` վարչական ռեսուրս

Երեկ` ընտրակաշառք, վաղը` վարչական ռեսուրս
13.11.2012 | 13:01

Չնայած նախագահի ընտրություններին պատրաստվելու քիչ ժամանակ է մնացել, քաղաքական ուժերն իրենց «զբաղեցնելու» նոր ձև են ընտրել՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու թեմայի վերաթարմացմամբ: Թերևս, ավելի տեղին կլիներ ընտրությունների արդար անցկացման հարցի շուրջ համախմբումը, որն այս իրավիճակում առավել հրատապ է: Սակայն փորձը հուշում է, որ մեզանում ամեն ինչ զուտ ձևական բնույթ է կրում:
Ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, խորհրդարանական ընտրությունների ժամանակ շուրջ 50 մլն դրամ ընտրակաշառք է բաժանվել: Շատերի համար զարմանալի է, բայց պիտի ընդգծել, որ ասվածը միայն իշխող կուսակցությանը չի վերաբերում: Մեր աղբյուրի պնդմամբ, գումարների առյուծի բաժինը ծախսվել է գործարար հատվածի կողմից, ասել է՝ օգնություն-բարեգործություն-ընտրակաշառք եռանկյան շրջանակում: Սակայն, նույն աղբյուրի հավաստմամբ, այս ընտրություններում ընտրակաշառքն իր տեղը զիջելու է վարչական լծակներին, ուստի այն հատվածը, որը միայն ընտրակաշառքի հույսին էր, այլ «ելքեր» է փնտրում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ