ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Լուծարվել է Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը

Լուծարվել է Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը
16.11.2012 | 13:22

Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդան այսօր պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի լուծարման և արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին։ Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 16-ին, նախընտրական արշավը կմեկնարկի դեկտեմբերի 4-ին։
Լուծարման որոշումը կառավարության նիստում հաստատել են բոլոր նախարարները։ Համապատասխան փաստաթուղթն ընդունվելուց հետո ներկայացվել է Ճապոնիայի կայսերը, որի արձակած հրամանը կընթերցվի օրվա երկրորդ կեսին։
Արտահերթ ընտրություններն անցկացվում են ընդդիմության մեծ ճնշման ներքո, որը նպատակ ունի իշխանությունից հեռացնել ընտրողների վստահությունը կորցնող իշխող դեմոկրատական կուսակցությանը։
Վարչապետն ամեն կերպ փորձում էր հետաձգել ստորին պալատի լուծարման որոշումը, քանի որ կառավարության վարկանիշը վերջին շրջանում իջել է մինչև 20 տոկոս։ Սակայն Ճապոնիայի վարչապետը ընդունել է որոշումը՝ ընդդիմության հետ պայմանավորվելով, որ վերջինս կաջակցի իրեն կարևորագույն օրինագծերն անցկացնելու հարցում։

Դիտվել է՝ 2494

Մեկնաբանություններ