ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բանգլադեշում հրդեհից 11 մարդ է մահացել

Բանգլադեշում հրդեհից 11 մարդ է մահացել
18.11.2012 | 14:21

Այս գիշեր ավելի քան 11 մարդ է զոհվել Բանգլադեշի մայրաքաղաքի ծայրամասում բռնկված խոշոր հրդեհից։ Դակայի աղքատ շրջանում հրդեհը սկսել է տեղի ժամանակով ժամը 3-ին։ Կայծը տարածվել է շատ արագ, և հրշեջներից 4 ժամ է պահանջվել, որպեսզի ամբողջությամբ հանգցնեն կրակը։
Հրդեհից տուժել է ավելի քան 500 տուն։ Ինպես հաղորդել են հրշեջները, այրված փլատակներից դուրս է բերվել 11 մարդու դի, այդ թվում՝ 6 կանանց և մեկ երեխայի։ Հնարավոր զոհերի որոնումները շարունակվում են։ Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են։

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ