ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վերսկսվել է Ժվանիայի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը

Վերսկսվել է Ժվանիայի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը
27.11.2012 | 15:25

Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր հետաքննություն կանցկացնի Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետ կապված։ Հիշեցնենք, որ նա մահացել է 2005թ. փետրվարին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ժվանիայի եղբայրը՝ Գեորգին։ «Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ կհարցաքննվեն բազմաթիվ այլ պաշտոնյաներ։ Բազմիցս եմ նշել, որ hախագահ Սաակաշվիլին, ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին և գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին են վարչապետի մահը ներկայացրել որպես դժբախտ պատահար»,- ասել է Ժվանիայի եղբայրը։
Այս տարիների ընթացքում Ժվանիայի ընտանիքը մշտապես պահանջել է անկախ հետաքննություն՝ անվստահություն հայտնելով իրավապահների աշխատանքին։

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ