ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Եգիպտոս. Զանգվածային ակցիաներ՝ նախագահի դեմ

Եգիպտոս. Զանգվածային ակցիաներ՝ նախագահի դեմ
28.11.2012 | 11:20

Կահիրեում տասնյակհազարավոր մարդիկ են մասնակցում նախագահ Մոհամեդ Մուրսիի դեմ բողոքի ակցիային։ Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են կարգախոսներ, որոնցով նրանք նախագահին և ՙՄուսուլման եղբայրներ՚ շարժմանը մեղադրում են 2011թ. հեղափոխությանը դավաճանելու համար։
Երկուշաբթի Մուրսին հայտարարել է, որ իր որոշումները դատարաններում բողոքարկել արգելող հրամանագիրը ժամանակավոր է և ուղղված չէ իշխանությունն իր ձեռքում կենտրոննացնելուն։ Նա նաև ընդգծել է, որ Եգիպտոսի դատական համակարգն անկախ է։ Սակայն Մուրսիի հակառակորդները պահանջում են, որպեսզի նա անհապաղ չեղյալ համարի նշված հրամանագիրը։ Բողոքի ակցիաներում բարձրացվում է նաև նախագահի հարաժարականի պահանջը։
Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ։ Վերջիններս քարեր էին նետում իրավապահների ուղղությամբ։ Իրադարձությունների կենտրոնում հայտնված ցուցարարներից մեկը մահացել է սրտի կաթվածից։

Դիտվել է՝ 2494

Մեկնաբանություններ