ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վարչապետն ընդունել է Դմիտրի Բեզդելովին

Վարչապետն ընդունել է Դմիտրի Բեզդելովին
28.11.2012 | 20:37

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ՌԴ պետական գործակալության ներկայացուցչության բացման հարցը, որը կլինի «Ռոսգրանիցա»-յի առաջին ներկայացուցչությունը: Պարոն Բեզդելովը խոսել է իր ղեկավարած կառույցի գործունեության ռազմավարական նպատակների և գործառույթների մասին: Նա նաև մանրամասներ է ներկայացրել այսօր պետական սահմանի տեղամասեր կատարած այցի վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է, որ ռուսական խոշորագույն գործակալության հիմնումը կնպաստի սահմանային ենթակառուցվածքների և անցման կետերի արդիականացման աշխատանքների արդյունավետ իրականացմանը:
Վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է գործակալության ներկայացուցչության բացման հարցում և պատրաստ է աջակցել վերջինիս` իր առաքելության իրականացման գործում:

Դիտվել է՝ 1872

Մեկնաբանություններ