Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.03.2013 | 00:08

Սիրո դաշտերը թող ծփան
նորեն
Սուրբ քամուդ ներքո:
Ծիածանները լցվեն մեր
հոգին`
Ավետելու Քո կամքը
սրբազան:
Օգնիր լվացվենք Սուրբ ջրերիդ մեջ
ՈՒ այս փուլն անցնենք խոնարհ ու
անպարտ:
Մեր գավազանը, հանց Մովսեսինը,
թող որ կլանի`
Բոլոր մնացած գավազանները,
ՈՒ սերդ հորդի մեր հոգիներից,
Որպես ավետիս մեր մեծ հաշտության:

Դիտվել է՝ 4340

Մեկնաբանություններ