Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Hollywood Non-Stop»-ը` Եղեգնաձորում

«Hollywood Non-Stop»-ը` Եղեգնաձորում
30.03.2013 | 13:20

Եղեգնաձորի մշակույթի տանը տեղի կունենա «Երիտասարդները երիտասարդների համար Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը, որի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) հանդես կգա հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ: Ներկայացվելու են` Մոնտի Նորման, Գրեգ Քեմփ, Հովարդ Շոր, Ջորջ Գերշվին, Ջոն Ուիլյամս, Հանս Զիմմեր, Ջեյմս Հորներ, Էնիո Մորիկոնե, Լեոնարդ Բերնշթայն, Նինո Ռոտա, Հենրի Մանցինի, Լալո Շիֆրին, Կառլոս Գարդել:

Ծրագիրը նախաձեռնել են ՀՊԵՆ-ն և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` նպատակ ունենալով մատչելի և հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական երաժշտություն:
«Երիտասարդները երիտասարդների համար Hollywood Non-Stop»-ը առաջիկայում կներկայացվի նաև այլ մարզերում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ