Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Պովետկինը հաղթեց, Լեբեդևը պարտվեց

Պովետկինը հաղթեց, Լեբեդևը պարտվեց
21.05.2013 | 11:16

ՈՒնենալով աշխարհի չորս չեմպիոն` ոչինչ չկա զարմանալի, որ Մոսկվան փորձում է դառնալ պրոֆեսիոնալ բռնցքամարտի համաշխարհային կենտրոններից մեկը: Ճիշտ է, մի քանի օր առաջ այդ չորսից մեկը` առաջին ծանր քաշում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Դենիս Լեբեդևը զրկվեց չեմպիոնական գոտուց, սակայն պիտի խոստովանել, որ պանամացի Գիլերմո Ջոնսի հետ մրցամարտում էական դեր խաղաց դեռևս երրորդ ռաունդում ռուս բռնցքամարտիկի ստացած վնասվածքը. հեմատոման ամբողջապես փակել էր մարզիկի աչքը: Այնպես որ, առանձնապես չպիտի «ոգևորվել» տասնմեկերորդ ռաունդում նոկաուտով ավարտված մարտի հանգուցալուծումից, քանի որ Լեբեդևը պարզապես չտեսավ մրցակցի հասցրած հարվածը:
Փոխարենն այդ օրը իր բազմահազար երկրպագուներին ուրախացրեց գերծանրքաշային Ալեքսանդր Պովետկինը, ով WBA վարկածով աշխարհի իր չեմպիոնական տիտղոսը պահպանեց լեհ Անջեյ Վավժիկի հետ մարտում` արդեն երրորդ ռաունդում լուծելով մրցակցի «հարցերը»: Այս հաղթանակը ևս մեկ քայլով մոտեցրեց առաջիկայում անխուսափելիորեն սպասվելիք Վլադիմիր Կլիչկո-Ալեքսանդր Պովետկին մրցամարտը: Ռուսները նույնիսկ նշում են մրցամարտի անցկացման կոնկրետ ժամկետը` ընթացիկ տարվա հոկտեմբերի 5, սակայն պրոֆեսիոնալ բռնցքամարտում պայմանականություններն այնքան շատ են, որ ավելի ճիշտ կլինի սպասել մրցամարտի անցկացման ժամկետի պաշտոնական հայտարարմանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ