«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի անդամ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի անդամ
20.06.2013 | 18:16

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դարձել է Երաժշտական գործակալների միջազգայինասոցիացիայի (International Artist Managers’ Association- IAMA) անդամ։

IAMA-ը միակ համաշխարհային ասոցիացիան է, որ զբաղվում է դասական երաժշտության արտիստների մենեջմենթով։ Այն սպասարկում է իր բոլոր անդամների կարիքները և նպատակ ունի բարձրացնել երաժշտական ոլորտի կառավարման մասնագիտական չափանիշները։

Երաժշտական գործակալների միջազգայինասոցիացիան տրամադրում է մի շարք ծառայություններ։ Մասնավորապես, IAMA-ն իր անդամներին տալիս է միջազգային հարկային և իրավական խորհրդատվություն, տրամադրում է տեղեկագրեր, կազմակերպում է սեմինարներ, անցկացնում է երիտասարդ արտիստների միջազգային ծրագրեր և այլն։

Ասոցիացիան հիմնադրվել է 1954թ.՝ որպես համերգային գործակալների բրիտանական ասոցիացիա։ 1996թ. հունվարին այն պաշտոնապես փոխել է իր կարգավիճակը՝ դառնալով Երաժշտական գործակալների միջազգայինասոցիացիա։ IAMA-ին անդամակցում են այն կազմակերպությունները, որոնք պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում են դասական երաժշտությամբ։

Միջազգային հեղինակավոր այս կազմակերպությանն անդամակցումը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին թույլ կտա էլ ավելի բարձրացնել աշխատանքի պրոֆեսիոնալ մակարդակը, դասական երաժշտության ոլորտում հասնել նորանոր նվաճումների։

Դիտվել է՝ 4377

Մեկնաբանություններ