Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«ՎՊ բացահայտումների մեջ ՀՀ վարչապետին թիրախ դարձնելը ես ընկալում եմ որպես պատվիրված համերգ»

«ՎՊ բացահայտումների մեջ ՀՀ վարչապետին թիրախ դարձնելը ես ընկալում եմ որպես պատվիրված համերգ»
26.06.2013 | 17:35

«Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ Արշակ ՍԱԴՈՅԱՆԸ, այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով ՎՊ բացահայտումներին, ասաց. «Վերահսկիչ պալատի բացահայտումների մեջ ՀՀ վարչապետին թիրախ դարձնելը ես ընկալում եմ որպես պատվիրված համերգ։ Այդ բացահայտումները վերաբերում են ողջ իշխանական համակարգին։ Այն պատվիրել է այլընտրանքային ընդդիմությունը, ՀԱԿ-ը, որ խոսվի ոչ թե լուրջ խնդիրների, այլ օֆշորի մասին։ Իսկ դրա նպատակն է հասնել նրան, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը գա իշխանության»: Բանախոսի կարծիքով` այս ամենի նպատակը մեկն է`Հայաստանում կրկնել Պուտին-Մեդվեդև սցենարը: «Իշխանության մի թևը մյուսի հետ միշտ համաձայնության մեջ է լինում և պետք է մեկ-մեկ էլ կոռուպցիայի մասին այդպիսի ամպագոռգոռ հայտարարություններ անել, այս ոլորտից էին ՎՊ բացահայտումները»,-համոզմունք հայտնեց նա: Սադոյանի խոսքով , ՀԱԿ-ն այսօր խորհրդարանում քննադատում է այն երևույթները, ինչ ՀՀՇ-ն` իր իշխանության տարիներին, երբ սկսվել է օֆշորային թալանը: «Օֆշորային թալանը սկսվել է այն ժամանակ։ Ընդդիմությունը շատ թույլ է, և որևիցե սպասում նրանցից չկա։ Իշխանությունները ոսկերչական աշխատանք տանելով` կարողացան երեք ընտրություններն էլ հասցնել իրենց տրամաբանական ավարտին: Պետք է ստեղծվի վիրտուալ քաղաքական ուժ, որը տիրապետում է հեռահաղորդակցական հնարավորություններին և կարող է լուրջ այլընտրանք լինել իշխանությանը»,-ասաց Արշակ Սադոյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2485

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ