Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ընդդիմությունն ավելի շատ փուչիկ է, քան ընդդիմություն»

«Ընդդիմությունն ավելի շատ փուչիկ է, քան ընդդիմություն»
04.07.2013 | 21:30

Հայաստանյան քաղաքական դաշտում բացակայում է հստակ կողմնորոշված ընդդիմության գործոնը:Այսպիսի կարծիք հայտնեց այսօր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Այժմ մենք չունենք ընդդիմություն, կան անհատներ, օրինակ Նիկոլ Փաշինյանը, ում վերջին ելույթի նման հայաստանյան խորհրդարանական իրականության մեջ վաղուց չէր եղել:Բայց անհատը միայնակ ոչինչ անել չի կարող»,-ասաց նա:

Վերջինիս գնահատմամբ, քաղաքական դաշտում որպես ընդդիմություն հանդես եկող քաղաքական կուսակցությունները չունեն լուրջ ռեսուրսներ և գոյություն չունի ընդդիմություն իր այլընտրանքով` «Ընդդիմություն, որպես այդպիսին գոյություն չունի: Իր այլընտրանքներով, աղոթքներով, քաղաքագիտական վերլուծություններով, ավելի շատ փուչիկ է, քան ընդդիմություն: Ընդդիմության բավական թուլացած պայմաններում, երբ չկա իշխանության կոնսոլիդացիայի խնդիր, իշխանության տարբեր թևեր փորձում են ամրապնդել իրենց դիրքերը՝ ժառանգորդի ամբիցիաներով: Իշխանության մեջ զոնդաժ է գնում»,-նման տեսակետ հայտնեց բանախոսը:

Վերջինիս կարծիքով,երկրում սոցիալական բունտ է սկսվել, որի ամենավառ արտահայտությունը արտագաղթն է: Մինչդեռ, ըստ Քոչարյանի դիտարկումների,մարդիկ չեն ցանկանում արտագաղթել, ավելին`գնացածներն էլ ուզում են վերադառնալ:Իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը դեռ անորոշ է:

Ինչպես շատ քաղաքական ուժեր, քաղտեխնոլոգը ևս կարծում է, որ այստեղ կա դրսի ուժերի ճնշումը. «Սառեցված պատերազմի մեջ լինելով, երկու կողմից թշնամի, կամ ոչ բարեկամական երկրներ ունենալով, երկիրը միշտ էլ լինելու է աշխարհաքաղաքական ուժերի ազդեցության տակ»,-եզրափակեց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ