ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Դիվանագետների գործը ՄԻԵԴ-ում է

Դիվանագետների գործը ՄԻԵԴ-ում է
21.09.2013 | 15:22

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված տասնմեկ դիվանագետների գործը: Հիշեցնենք, որ 2008թ. ընդդիմադիր շարժմանը միանալու և Ազատության հրապարակում տասն օր անընդմեջ հանրահավաքներ անող ժողովրդին աջակցություն ցույց տալու համար ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն աշխատանքից ազատեց տասնմեկ դիվանագետների: Նրանք իրենց իրավունքները վերականգնելու համար դիմեցին ներպետական բոլոր դատական ատյաններին՝ հասնելով մինչև ՄԻԵԴ: Մարթա Այվազյանն ասաց, որ գործը ՄԻԵԴ-ում է, սակայն ինքը չի հետաքրքրվում դրա ընթացքով: «Մեր փաստաբանը Վահե Գրիգորյանն է, նա է զբաղվում գործով, և, եթե լինի որևէ նորություն, կիմանանք»,- ասաց Մարթա Այվազյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ