Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Դիմանկարի հայ վարպետը

Դիմանկարի հայ վարպետը
26.09.2013 | 16:39

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ցուցահանդես` նվիրված ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, դիմանկարի վարպետ, գեղանկարիչ ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ 150-ամյա հոբելյանին: Ներկայացվելու են նկարչի ուսանողական տարիների աշխատանքները, դիմանկարներ, բնանկարներ:

Ստեփան Աղաջանյանը ծնվել է Շուշիում: Մասնագիտական կրթությունը ստացել է Մարսելի գեղարվեստական ստուդիայում, ապա Փարիզի Ժուլիենի ակադեմիայում:
«Իր ստեղծագործության մեջ նկարիչն անդրադարձել է հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների կերպարներին` բանվորների, արհեստավորների, մտավորականների, ինչպես նաև` երեխաների»,- նշվում է ցուցահանդեսի անոտացիայում:
Ստեփան Աղաջանյանն առաջինն է եղել, ով առաջ է մղել մանկական դիմանկարի թեման հայ գեղանկարչության մեջ: Կերտել է կերպարի արտաքին տեսքի նմանության և ներքին աշխարհի, բնավորության ու խառնվածքի սերտ միասնությամբ ռեալիստական դիմանկարներ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ