Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նիգերիան` աշխարհի չեմպիոն

Նիգերիան` աշխարհի չեմպիոն
09.11.2013 | 16:47

Աբու Դաբիում ավարտվեց տասնյոթ տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Եզրափակչում մրցեցին Նիգերիայի ու Մեքսիկայի ընտրանիները` աշխարհի նախորդ առաջնության չեմպիոնները: Սակայն ողջ մրցաշարը փայլուն անցկացրած Աֆրիկա մայրցամաքի ներկայացուցիչները գերազանց խաղ ցուցադրեցին ու հաղթեցին 3:0 հաշվով: Ի դեպ` մեքսիկացիները նրանց ճանապարհին հայտնվել էին եւ խմբայինում ու դարձյալ պարտություն կրել (6:1): Երրորդ տեղի համար պայքարում շվեդները ջախջախեցին արգենտինացիներին: Հետաքրքիր է, որ առաջնության բոլոր երեք մրցանակակիրներն էլ ներկայացնում էին F խումբը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ