Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Օբամայի վարկանիշը նվազել է 51 տոկոսով

Օբամայի վարկանիշը նվազել է 51 տոկոսով
13.11.2013 | 16:35

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը, համաձայն Quinnipiac համալսարանի հարցումների, նվազել է ռեկորդային մակարդակով` մոտ 51 տոկոսով: Հարցվածները դժգոհել են նրա աշխատանքային գործունեությունից, երկրում տիրող ճգնաժամային իրավիճակից և արտահայտել իրենց անբավարարվածությունը: Ամերիկացիներն առաջին անգամ կարծիք են հայտնել, նշելով, որ Օբաման «անվստահելի և անազնիվ» է, հաղորդում նաև «Կոմերսանտը»: Օբամային աջակցել են հարցվածների 42 տոկոսը:

Ցածր է եղել նաև Դեմոկրատական կուսակցությանը վարկանիշը, որն, ի դեպ, ներկայացնում է Օբամային: Դեմոկրատական կուսակցության գործունեությունից գոհ են եղել ամերիկացիների 37 տոկոսը միայն:

Ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, վերջին շրջանում ԱՄՆ նախագահը և Սպիտակ տունը հայտնվել են տեղի լրատվամիջոցների սուր քննադատության տարափի տակ` մի շարք ծրագրերի, մասնավորապես առողջապահական ոլորտում բարեփոխումների իրականացման բացթողումների պատճառով:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ