Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ինչպես վնասազերծեցին գայլին (տեսանյութեր)

Ինչպես վնասազերծեցին գայլին (տեսանյութեր)
20.11.2013 | 18:19

Երեկ «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցները գայլ են վնասազերծել։ Կենդանին տեղափոխվել է ընկերության կլինիկա։ Ընդ որում, թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող ընկերությունում նշում են, որ սա բացառիկ դեպք է, և մինչ այժմ նման նախադեպ Երևանում չի եղել։ Սա օրինաչափություն չէ, և ընկերությունում կոչ են անում հանրությանը չանհանգստանալ։ Թե ինչպես է ահազանգը ստացվել, և ինչպես են բռնել կենդանուն, պատմում է «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցը։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Տեսանյութ

Ինչպես վնասազերծեցին գայլին-1
Ինչպես վնասազերծեցին գայլին-2
Ինչպես վնասազերծեցին գայլին-3
Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ