Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Մենք ընդամենը գործիք ենք` Ռուսաստանի խաղի մեջ»

«Մենք ընդամենը գործիք ենք` Ռուսաստանի խաղի մեջ»
23.11.2013 | 14:05

«Ցանկացած նորմալ մարդ կամ մասնագետ միշտ ավելի բարձր նշաձող է դնում և ձգտում է այդ բարձր նշաձողին: Սեպտեմբերի 3-ից հետո մենք մեր նշաձողը իջեցրինք մինչև հատակի մակարդակ, որ երևի սողալով տակից անցնենք: Ես անընդունելի եմ դա համարում: Փոխանակ մենք ձգտենք ավելի բարձր նշաձողի, որպեսզի երկիրը զարգացում ապրի, առաջ գնա, ետ ենք գնում: Ցավոք սրտի, մեր ժողովրդի մեծ մասը ռուսամետ է, դա ձգտումներից զուրկ զանգվածն է: Նրանք գերադասում են ստրուկ լինել, ունենալ տեր, ով իրենց մի կտոր հաց կտա: Բայց կա Սովետական միություն չտեսած սերունդ, երիտասարդություն, որը ձգտում է ավելի կայուն հիմքերի վրա իր ապագան կերտել: Ես զարմանում եմ` ինչպե՞ս կարելի է գնալ մի երկիր, որտեղ բոլոր չինովնիկների երեխաները կրթություն ստանալու համար Եվրոպա են գնում»,-խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերների թեմայի շուրջ, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:

Ըստ Առաքելյանի, ՄՄ-ի դեպքում գլխավոր փաթերը ռուսների ձեռքին է լինելու, և ցանկացած առաջարկ Հայաստանին պարտադրվելու է: «Ցավոք սրտի, մենք ընդամենը գործիք ենք` Ռուսասատանի խաղի մեջ, և նրա նպատակն իր դիրքերն ամրապնդելը և Եվրոպայի մոտ իր վարկանիշը բարձրացնելն է` աշխարհից մեծ կտոր պոկելու հաշվին»,-թեմայի շուրջ իր կարծիքն այսպես մեկնաբանեց «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ