Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մահացել է Լևոն Խեչոյանը

Մահացել է Լևոն Խեչոյանը
08.01.2014 | 22:00

Կյանքից հեռացել է անվանի արձակագիր Լևոն Խեչոյանը:

Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 8-ին, Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում: «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական՝ «Ոսկե եղեգն» մրցանակին։ Մասնակցել է Արցախյան պատերազմին։ Նրա առավել հայտնի գործերն են` «Խնկի ծառեր», «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», «Հողի դողը», «Փուշը, Հայր, Փուշը»… Տպագրության էր պատրաստվում նաև «Մհերի դուռը» վեպը:

irates.am-ը ցավակցում է Լևոն Խեչոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին:

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ