Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Դավաճանի′ր, ու կբարձրանա վարկանիշդ

Դավաճանի′ր, ու կբարձրանա վարկանիշդ
15.01.2014 | 15:43

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը սկսել է աճել այն բանից հետո, երբ լրատվամիջոցներով տարածվեց տեղեկություն նախագահի կողմից իր քաղաքացիական կնոջը՝ Վալերի Տրիերվեյլերին, դավաճանելու մասին։

Le Nouvel Observateur ամսագրում անցկացված հարցումների համաձայն՝ երկրի ղեկավարի վարկանիշը, 2013թ. դեկտեմբերի համեմատ, աճել է 2 տոկոսով՝ 24-ից հասնելով 26 տոկոսի։ Հարցումն անցկացվել է հունվարի 10-ին և 11-ին, երբ արդեն աղմուկ էր բարձրացվել նախագահի՝ դերասանուհու հետ սիրային կապերի մասին։ Միևնույն ժամանակ արդեն 4-րդ ամիսն է՝ նախագահի վարկանիշը չի հասնում 30 տոկոսի։ Վերջին անգամ նման ցուցանիշ գրանցվել է սեպտեմբերին։

Դիտվել է՝ 2880

Մեկնաբանություններ