ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Հավաստի և օբյեկտիվ զեկույց է

Հավաստի և օբյեկտիվ զեկույց է
23.01.2014 | 16:09

Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը գոհ է օրերս «Human Rights Watch» կազմակերպության հրապարակած զեկույցից, որտեղ մանրամասն անդրադարձ կա Հայաստանում տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտումներին, բանակում, ոստիկանությունում խոշտանգումների դեպքերին:

«Շատ լավ զեկույց է, «Human Rights Watch» կազմակերպության զեկույցները միշտ էլ հավաստի են և օբյեկտիվ»,- մեր զրույցում այսպես արձագանքեց Միքայել Դանիելյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ