«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կառավարությունը պետք է գործի առավել համարձակ

Կառավարությունը պետք է գործի առավել համարձակ
01.02.2014 | 19:55

«Ես ակնկալում եմ, որ մեր կառավարությունը գործի առավել արյունավետ, առավել նպատակաուղղված: Խոսքը վերաբերոմ է թե ՕԵԿ նախարարներին, թե ողջ կառավարությանը հավաքական իմաստով: Երկրում կուտակված են լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք պետք է առավել համարձակ, նպատակային, պատասխանատու ու հաշվետվողական լուծվեն, որպեսզի հասարակությունը տեսնի արդյունքները: Կառաարությունը պետք է առավել ամբիցիոզ խնդիրներ դնի ու լուծի, նշաձողը պետք է բարձրացնել, պետք է ավելի լավ աշխատել, որովհետև մարդիկ արդյունքներ են ուզում: Սոցիալ-տնտեսական վիճակը իրոք ծանր է, բազմաթիվ խնդիրներ կան, այդ խնդիրները լուծողը պեք է լինի կառավարությունը իր պատասխանատու և հետևողական աշխատանքով»,- ասաց մամլո ասուլիսում ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ ի պատասխան «Ինչպես եք գնահատում կառավարության գործունեությունը» հարցի:

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ