Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սապֆոյի բանաստեղծությունները հայտնաբերվել են Անգլիայում

Սապֆոյի բանաստեղծությունները հայտնաբերվել են Անգլիայում
04.02.2014 | 17:50

Անգլիական Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Դիրք Օբինքը բացահայտել է հույն բանաստեղծուհի Սապֆոյի անհայտ բանաստեղծությունները: Euromag-ը տեղեկացրել է, որ երբ հնագույն պապիրուս ունեցող մի մարդ Օբինքին է դիմել, որ իրեն բացատրի տարօրինակ գրվածքները, պարզվել է, որ պապիրուսում Սապֆոյի անհայտ ստեղծագործություններն են բանաստեղծուհու առաջին գրքից: Euronews-ը հավելում է, որ Սապֆոն անտիկ ժամանակներում համարվել է 10-րդ մուսան, նրա տաղանդը շատ բարձր է գնահատվել: Նրա ստեղծագործություններից մեզ է հասել 170 պատառիկ և ընդամենը 1 ամբողջական բանաստեղծություն:

Դիտվել է՝ 3842

Մեկնաբանություններ