Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ադրբեջանցիներին արգելել են երեխաներին կոչել Աթաթուրքի անունով

Ադրբեջանցիներին արգելել են երեխաներին կոչել Աթաթուրքի անունով
12.02.2014 | 13:47

Ադրբեջանում արգելել են երեխաներին անվանակոչել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունով, որը եղել է ժամանակակից Թուրքիայի` որպես աշխարհիկ պետության, հիմնադիրը: Այս մասին հաղորդել է բանասիրական գիտությունների դոկտոր, Ադրբեջանի կառավարության տերմինաբանության հանձնաժողովի պետի տեղակալ Սայալի Սադիգովան: Ադրբեջանական լրատվամիջոցները, ներկայացնելով Աթաթուրքի ինքնությունը, նշում են. «Աթաթուրքը պատմական գործիչ է, և այդ անունը պետք է պատկանի միայն նրան»,- ասել է Սադիգովան` հավելելով, որ ներկայումս Ադրբեջանում այդ անունով բնակվում է 18 մարդ: Սայալի Սադիգովան ընդգծել է, որ Աթաթուրքի անվան արգելքը կրում է ոչ պաշտոնական բնույթ, և կարող են կիրառել միայն ադրբեջանցի նորածինները: «Բայց եթե որևէ մեկը դիմում է այդ հարցով, մենք մերժում ենք նրան»,-ասել է պաշտոնյան: Ըստ նրա, այդ որոշումը կայացվել է Թուրքիայի կառավարության խնդրանքով, բայց անհայտ է, թե կոնկրետ երբ են այդ երկրի իշխանությունները նման խնդրանք ներկայացրել Ադրբեջանի ղեկավարությանը:

Նշենք, որ տերմինաբանության հարցերով հանձնաժողովը ԶԼՄ-ների ուշադրությանն է արժանանում ոչ առաջին անգամ: Այսպես, մի քանի տարի առաջ հանձնաժողովի անդամները նշել են, որ Ադրբեջանում յուրաքանչյուր տասներորդ մարդ կրում է անուն, որը չի համապատասխանում Ադրբեջանում բնակվող քաղաքացու չափանիշներին: Ավելի ուշ, 2013 թվականին, նրանք արդեն մտահոգվեցին երկրում հեղինակություն վայելող անունների տարածմամբ և առաջարկեցին արգելել նրանց գործածումը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ