«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԱՄՆ-ը մեկ միլիարդ դոլար է հատկացրել ՈՒկրաինային

ԱՄՆ-ը մեկ միլիարդ դոլար է հատկացրել ՈՒկրաինային
13.03.2014 | 18:57

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ դատապարտել է Մոսկվայի դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ, այս անգամ՝ զգույշ ձևակերպումներով՝ չհիշատակելով պատժամիջոցների մասին: Օբաման ՈՒկրաինայի նոր իշխանություններին խոստացել է աջակցել ԵՄ-ի հետ ասոցացման հարցում, որը, Յացենյուկի կարծիքով, տեղի կունենա առաջիկա շաբաթվա ընթացքում: ԱՄՆ Սենատի հանձնաժողովում արդեն հավանություն են տվել Կիևին մեկ միլիարդ դոլար վարկ հատկացնելու ծրագրին:

Դիտվել է՝ 1551

Մեկնաբանություններ