Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Տասնհինգ տարի՝ առանց Տիգրան Հայրապետյանի

Տասնհինգ տարի՝ առանց Տիգրան Հայրապետյանի
18.03.2014 | 21:04

Այսօր վաղամեռիկ քաղաքագետ, 1999թ. ավտովթարի զոհ դարձած Տիգրան Հայրապետյանը կդառնար հիսուն տարեկան: Ամեն տարի, մարտի 18-ին Տիգրանի հարազատները, մտերիմ ընկերները՝ լրագրողներ, քաղաքագետներ, հասարակական գործիչներ, նշում են Տիգրանի ծննդյան օրը: Նրա կնոջ՝ արվեստաբան Նազենի Ղարիբյանի խոսքերով՝ Տիգրանի արժանիքն է, որ կարողացել է իր շուրջը համախմբել հակադիր տեսակետներ ունեցող մարդկանց:

Տիգրանի հիսունամյակի առթիվ «Տիգրան Հայրապետյան» ստեղծագործ մտքի ապշտպանության հիմնադրամը լույս է ընծայել նրա երրորդ՝ «Աշխարհաքաղաքական ծուղակ» գիրքը: Նախորդ գրքերը՝ «Անապատի հազար տարի» և «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գրքերը լույս են տեսել անցած տարիների ընթացքում, և, կարելի է ասել, դասագիրք են դարձել լրագրողների, քաղաքագետների կամ պարզապես՝ քաղաքականությամբ հետաքրքրվողների համար: Այդ գրքերի հոդվածները պարբերաբար տպագրվում են մամուլում, մեջբերումներ են արվում, որովհետև Տիգրան Հայրապետյանը իրադարձություններին, այդ իրադարձություններում հանգուցային դերակատարում ունեցած անձանց չի նայել կուսակցական նեղ դիտանկյունից, չի վերլուծել՝ ելնելով տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությունից:
Ամեն տարվա պես այս տարի ևս հանձնվեցին «Տիգրան Հայրապետյան» ամենամյա անվանական մրցանակներ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության համար մրցանակներ հանձնեց կրթահամալիրի դասավանդող Վահրամ Թոքմաջյանին, կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանի սովորողներ Լիլիթ Աղաջանյանին ու Մարիամ Փաշինյանին (ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դուստրն է-Թ.Հ.):
«Հայկական ժամանակ» օրաթերթի անունից մրցանակ հանձնվեց գրող Արփի Ոսկանյանին՝ օրաթերթում տպագրված նրա քաղաքական հանելուկների համար:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ