Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Սպասենք ուրախ լուրերի

Սպասենք ուրախ լուրերի
25.04.2014 | 12:12

Ամսվա վերջին լեհական Ցեխանովո քաղաքում մեկնարկելիք ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանն ընդառաջ այս օրերին Աբովյանում գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանի գլխավորությամբ ավարտական ուսումնամարզական հավաքն են անցկացնում մեր ծանրորդները: Առաջնություն մեր ընտրանին կմեկնի ամբողջական կազմով: Հավաքականում են 50 կիլոգրամայիններ Մարզպետ Մինասյանն ու Համլետ Մնացականյանը, 56 կգ քաշային կարգը ներկայացնող Լևոն Մանուկյանն ու Հրայր Հովհաննիսյանը, Դավիթ Հովհաննիսյանը (69 կգ), Հակոբ Մկրտչյանը (77 կգ), Սամվել Գասպարյանը (85 կգ) և մեր ծանր հրետանին` աշխարհի ու Եվրոպայի պատանիների չեմպիոն, գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը:
Էդուարդ Կիզողյանի հավաստմամբ` տղաները գտնվում են գերազանց մարզավիճակում, մեդալային ելույթներ ակնկալելու բոլոր նախադրյալները կան, մնում է, որ հաջողությունը երես չթեքի, ապահովագրված լինենք տհաճ անակնկալներից: Ընդհանուր առմամբ պիտի ասել, որ վերջին տարիներին գրեթե մրցելույթ չի եղել, որ մեր պատանիները մեզ չուրախացնեն: Կարծում ենք, որ արդեն իսկ առաջին ուրախալի լուրը հայտնելու հնարավորությունը կունենանք ապրիլի 28-ին: «Իրատես de facto»-ն պլանավորում է մանրամասն լուսաբանել տղաների մասնակցությունը: Այնպես որ, թարմ լուրերի ակնկալիքով աչքաթող չանեք և irates.am կայքէջը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ