Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ջավադ Զարիֆ. «Պետք չէ բաց թողնել ընձեռված հնարավորությունը»

Ջավադ Զարիֆ. «Պետք չէ բաց թողնել ընձեռված հնարավորությունը»
19.05.2014 | 12:01

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի և միջնորդ 6-յակի միջև համաձայնության ձեռքբերումը հնարավոր է։
Twitter-ի իր միկրոբլոգում՝ Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի հարցով հերթական բանակցային փուլից հետո նա գրել է. «Համաձայնությունը հնարավոր է, սակայն պատրանքները պետք է վերանան։ Պետք չէ բաց թողնել ընձեռված հնարավորությունը, ինչպես 2005 թվականին»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանն ու 6-յակը առաջընթաց չեն արձանագրել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության համապարփակ տեքստի կազմման հարցում։

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ