Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ՈՒկրաինայում կալանավորել են բրիտանացի լրագրողին

ՈՒկրաինայում կալանավորել են բրիտանացի լրագրողին
20.05.2014 | 17:33

Բրիտանացի լրագրող Գրեմ Ֆիլիպսին, որը համագործակցում է Russia Today-ի հետ, կալանավորել են ուկրաինական ուժային կառույցների աշխատակիցները: Այժմ Ֆիլիպսը գտնվում է Մարիուպոլում:

Ավելի վաղ Եվրամայդանի ֆեյսբուքյան էջում հայտնվել էր հաղորդագրություն` Ֆիլիպսին կալանավորելու պահանջով` ահաբեկիչների հետ համագործակցելու համար:
Ինտերնետում նաև հրապարակվել էին կոչեր` «ռուսական լրտես» Գրեմ Ֆիլիպսին բռնելու պահանջով, որի համար խոստացվում էր տասը հազար դոլարի պարգևատրում:

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ