Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.05.2014 | 00:04

Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային և ասաց. այսպես է ասում Ամենակալ Տերը. «Արդար դատով դատեցե՛ք, ողորմությո՛ւն և գթությո՛ւն արեք՝ յուրաքանչյուրն իր եղբորը։ Մի՛ կեղեքեք այրուն, որբին, պանդխտին և տնանկին։ Թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ դեմ՝ նրա գործած չարիքների համար»։ Բայց նրանք լսել չուզեցին, այլ հիմարաբար իրենց թիկունքը շրջեցին և ծանրացրին իրենց ականջները՝ չլսելու համար։ Նրանք իրենց սրտերը անհնազանդ դարձրին՝ չլսելու համար իմ օրենքներն ու խոսքերը, որ ուղարկեց Ամենակալ Տերն իր Հոգով՝ նախորդ մարգարեների միջոցով, ուստի մեծ բարկություն եղավ Ամենակալ տիրոջ կողմից։


Զաքարիա 7. 8-12

Դիտվել է՝ 2396

Մեկնաբանություններ