Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Սահմանադրական զարգացումների առանձնահատկությունները

Սահմանադրական զարգացումների առանձնահատկությունները
28.06.2014 | 12:19

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հունիսի 30-ից հուլիսի 5-ը կազմակերպում է միջազգային ամառային դպրոց` «Սահմանադրական զարգացումների առանձնահատկությունները ժամանակակից աշխարհում» խորագրով:
Միջազգային ամառային դպրոցի հիմնական նպատակն է ժամանակակից աշխարհում ընթացող սահմանադրական զարգացումների առանձնահատկությունների բացահայտումը, հիշյալ հիմնախնդիրն ուսումնասիրող ուսանողների որակյալ վերապատրաստումը, նրանց տեսական ու պրակտիկ գիտելիքների մակարդակի բարձրացումը, ինչպես նաև նշված բնագավառին առնչվող հետազոտություններ իրականացնող տեսաբանների և պրակտիկ աշխատողների միջև միջազգային համագործակցության և փոխօգնության մշակույթի ձևավորումն ու խթանումը:
Միջոցառման կարևորությունն առավել ընդգծվում է Հայաստանի Հանրապետությունում ընթացող սահմանադրական զարգացումների համատեքստում: ՀՀ նախագահի 04.09.2013 թ-ի հրամանագրով ստեղծվել է հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է նախապատրաստի և ՀՀ նախագահին ներկայացնի Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և ՀՀ նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ տասը ամսվա ընթացքում, իր կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
Միջազգային ամառային դպրոցն ունի լայն ընդգրկում և համախմբում է ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա պետություններ ներկայացնող տեսաբանների, պրակտիկ աշխատողների, սահմանադրական զարգացումների գործընթացներում ներգրավված փորձագետների, ինչպես նաև տարբեր իրավաբանական բուհեր ներկայացնող ուսանողների:
Ամառային դպրոցին մասնավորապես կմասնակցեն Չեխիայի ՍԴ արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ, իրավ. գիտ. թեկնածու Վ. Գոտինգերը, Լատվիայի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Յա. Պլեպսը, Հունգարիայի ՍԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Դ. Մեսչին, Սլովակիայի Բրատիսլավայի Կոմենսկու անվան պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու Մ. Գիբան, Լիտվայի Մ. Ռոմերիս համալսարանի ուսումնական գծով պրոռեկտորի տեղակալ Ե. Դևյատնիկովայտեն, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գ. Ղազինյանը, ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Զ. Ավետիսյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավ. գիտ. թեկնածու Ա. Մանասյանը, այլ դասախոսներ և ուսանողներ ինչպես ԵՊՀ-ից, այնպես էլ Ուկրաինայի, Չեխիայի, Լիտվայի, Վրաստանի և Սլովակիայի համալսարաններից:
Ամառային դպրոցի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը:

Դիտվել է՝ 2194

Մեկնաբանություններ