Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ընդդեմ ԱԺ կարգազանց պատգամավորների

Ընդդեմ ԱԺ կարգազանց պատգամավորների
29.09.2014 | 16:31

Այսօր ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ինքը առաջարկել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարել փոփոխություններ և կարգազանց պատգամավորներ ճանաչել նաև նրանց, ովքեր գրանցվում և քվեարկում են իրենց բացակա գործընկերների փոխարեն: Այնուհետև նա նշեց, որ կարգազանցություն է նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կողմից իրեն ընդհատելը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի առաջարկին, նշեց, որ դա ընդամենը կլինի սպիտակի վրա սևով գրված մի բան:
Էդուարդ Շարմազանովն էլ իր տարակուսանքը հայտնեց, որ կարգազանցության մասին չպետք է խոսեն ամենաշատ աղմկողները:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք քվեարկության քարտերը հավաքելը կարգազանցությո՞ւն է:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Զարուհի Փոստանջյանը գազի պայմանագրի քվեարկության ժամանակ հավաքել էր ՀՀԿ-ական պատգամավորների քվեարկության քարտերը:

Դիտվել է՝ 1976

Մեկնաբանություններ