Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Պաշտոնից ինքնակամ չեն հեռանում

Պաշտոնից ինքնակամ չեն հեռանում
17.10.2014 | 01:12

Նա, ով իշխանության կողմից ընկալվել և ընկալվում է որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «մարդ», իշխանությանը հրաժեշտ տվեց։ Հոկտեմբերի 16-ին տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականը կառավարությունը հաստատեց։ Արդեն նախկին փոխվարչապետի այս քայլը տարբեր մտավարժանքների տեղիք է տվել։ Հետաքրքրականն այն է, որ Արմեն Գևորգյանը հրաժարական ներկայացրեց ընդդիմության ակտիվության ֆոնին։ Զուգադիպությո՞ւն է սա, թե՞ օրինաչափություն՝ ժամանակը ցույց կտա։ Սակայն մի բան ակնհայտ է՝ ինչպես լավ ամուսնուց կինն ինքնակամ չի բաժանվում, այնպես էլ լավ պաշտոնից ղեկավարներն ինքնակամ չեն հեռանում։ Բոլոր դեպքերում, Արմեն Գևորգյանի հրաժարականը, ըստ շրջանառվող լուրերի, պայմանավորված է պետականից մասնավոր հատված տեղափոխվելու ցանկությամբ։ Այս տարբերակը ևս չի բացառվում, հատկապես եթե նկատի ունենանք նրա հսկայական ունեցվածքի ցանկը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ