Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Հաղթեց նոկաուտով

Հաղթեց նոկաուտով
25.10.2014 | 16:04

Ուժեղ մրցակիցների հետ բռնցքամարտելուց խուսափելու պատճառով WBA վարկածով աշխարհի չեմպիոնությունը կորցրած, վարկանիշային աղյուսակում անգամ տասնհինգ ուժեղների շարքից դուրս մնացած Ալեքսանդր Պովետկինն ուրբաթ երեկոյան Մոսկվայում ռինգ ելավ կամերունցի Կառլոս Տակամի դեմ, ով WBC վարկածով արծաթե գոտու տիրակալն էր: Ռուս գերծանրքաշայինին մարտը հաջողվեց բեկել միայն իններորդ ռաունդում: Առաջին այսպես ասած զանգն եղավ իններորդ ռաունդում, երբ Պովետկինը մրցակցին նոկդաունի ենթարկեց, իսկ հաջորդին հետևեց նոկաուտը: Պովետկինի, ինչպես յուրաքանչյուր իրեն հարգող բռնցքամարտիկի համար թիրախային է մնում մարտը աշխարհի բացարձակ չեմպիոնի՝ Վլադիմիր Կլիչկոյի հետ, սակայն այդ իրավունքը ձեռք բերելու համար կոնկրետ ռուս մարզիկին անհրաժեշտ է առնվազն ևս երկու-երեք մարտ ուժեղագույն բռնցքամարտիկների հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ