ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Եվրադատարանի միջոցով պետք է Բաքվից հետ պահանջեն իրենց պապերի նավթահորերը

Եվրադատարանի միջոցով պետք է Բաքվից հետ պահանջեն իրենց պապերի նավթահորերը
15.11.2014 | 13:01

Այո՛, ռոտշիլդներն ու ռոկֆելլերները, սորոսներն ու մյուսները, որոնց անունների թվարկումն անգամ տհաճ է, այսօր կան և ստեղծել են համաշխարհային ֆինանսական տիրապետություն, մինչդեռ Մանթաշյանցի, Լիանոսյանի և նավթահանքերի մյուս անվանի տերերի հարստությունը բռնագրավվեց, նրանք մահապուրծ փախան 1918 թ. Բաքվի կոտորածներից, և հիմա նրանց ժառանգները եվրոպաներում ապրում են համեստ ու տնտեսական - ֆինանսական աշխարհից հեռու կյանքով և, ամուսնանալով օտարների հետ, անգամ իրենց հարազատ լեզվին չեն տիրապետում: Մի առիթով ես գրել եմ, որ Բաքվի նավթարդյունաբերության հայ մեծահարուստների ժառանգներին պետք է հիշեցնել, որ նրանք Եվրադատարանի միջոցով Բաքվից հետ պահանջեն իրենց պապերի նավթահորերը: Վստահ եմ, որ նրանց հարստությունը հաստատող փաստաթղթերը պահպանվել են: Այ , սա՛ կլինի Բաքվի և ամեն տեսակի ռոտշիլդների խաղաքարտերը խառնելու լավ առիթ: Դատական քաշքշուկն անգամ Ալիևին Արցախի ու Հայաստանի սահմանից հեռու կպահի մի երկար ժամանակ, մինչև որ ալիևների կլանը վերջնականապես կսնանկանա և քաղաքական դաշտից դուրս կմղվի: Կարո՞ղ ենք դա անել, թե՞ մեր միամիտ հայ տղերքը շարունակելու են անիմաստ ու աննպատակ հարստանալ օտար երկրներում: Կարո՛ղ ենք...


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 5129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ