Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աչքալուսանք սահմանամերձ համայնքներին

Աչքալուսանք սահմանամերձ համայնքներին
18.11.2014 | 13:00

Այսօր ԱԺ նիստին ներկա 100 պատգամավորներն էլ կողմ քվեարկեցին երեկ համերաշխ մթնոլորտում քննարկված «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին: Սակայն «Սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեության ծավալումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը ոչ բոլոր պատգամավորների հավանությանն արժանացավ: Այդուհանդերձ, 94 կողմ, 3 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այն ևս ընդունվեց:

Հավելենք, որ «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքով, որը գործելու է 2015-ից, երեք տարով, պետբյուջեի միջոցներով մասնակի փոխհատուցվելու է սահմանամերձ 31 համայնքների բնակչության ոռոգման ջրի, էլեկտրաէներգիայի, գազի վարձավճարները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ