Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.11.2014 | 00:02

Մեղա՜ մարմնիս ցանկությամբ, հեշտությամբ, անհոգությամբ, քնատ հորանջմամբ, մարմնիս շարժումներով և պես-պես ախտերով պղծագործելով, ականջներիս ախորժալուրությամբ, աչքերիս արատասիրությամբ, սրտիս ցանկությամբ, ռնգերիս իգությամբ, բերանիս պագշոտությամբ, անժուժկալությամբ, շվայտությամբ և արբեցողությամբ. մեղա՜ Աստծո։

Դիտվել է՝ 2602

Մեկնաբանություններ