Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Դատախազությունը «շարունակում է հսկողությունը» Գյումրու սպանդի քննության նկատմամբ

Դատախազությունը «շարունակում է հսկողությունը» Գյումրու սպանդի քննության նկատմամբ
15.01.2015 | 12:34

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է, ասված է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում: Դատախազությունը վստահեցնում է, որ Հայաստանի օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ, և միաժամանակ, «ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ»:

Դիտվել է՝ 2067

Մեկնաբանություններ