Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.02.2015 | 00:03

Սուրբ Հովհան Ոսկեբերանի աղոթքը սուրբ եկեղեցու դռան առջև

Տաճա՛ր Աստծո և բնակարա՛ն Սուրբ Հոգու, որ քեզանից սուրբ Ավազանով կանչեց որդեգրվելու երկնավոր Հորը։ Այսօր քո մեջ կամեցավ պատարագվել անարատ Գառը։ Եվ ես եկա քո դռների առաջ և աղաչում եմ քեզ` մաքրի՛ր ինձ վերստին լվացմամբ, սրբի՛ր մեղքերից և արժանի՛ արա մտնելու սուրբ Սեղանիդ առաջ` երկրպագելու. ամեն։

Դիտվել է՝ 2354

Մեկնաբանություններ