«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բելգիայի խորհրդարանում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծ է ներկայացվել

Բելգիայի խորհրդարանում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծ է ներկայացվել
02.05.2015 | 12:37

Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի «Ժողովրդավար ֆեդերալիստ ֆրանկոֆոններ» խմբակցությունը Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ նախատեսող օրինագիծ է ներկայացրել։ La Libre թերթը գրում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցով քննարկումները վերադառնում են Ներկայացուցիչների պալատի օրակարգ։ «Ժողովրդավար ֆեդերալիստ ֆրանկոֆոնները» 1995 թ. ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրենքի ընդլայնման մասին նախագիծ են ներկայացրել, որով օրենքը կտարածվի նաև Հայաստանում ու Ռուանդայում իրականացված, դատական կարգով միջազգայնորեն ճանաչված այլ ցեղասպանությունների վրա։ Բրյուսելի մայրաքաղաքային շրջանի խորհրդի «Ժողովրդավարական ֆեդերալիստ ֆրանկոֆոններ» կուսակցությունը պատրաստում է փաստաթղթի տեքստը՝ նպատակ ունենալով ճանաչել Հայոց ցեղասպանությունը տարածաշրջանի և Բելգիայի ֆրանսիական համայնքի մակարդակով։ Բելգիայի Սենատը 1998-ին ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը և կոչ արել Թուրքիային ընդունել սեփական անցյալը:

Դիտվել է՝ 2171

Մեկնաբանություններ