Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ԱԺ պատվիրակություններ կգործուղվեն Դամասկոս, Փարիզ և Բեռն

ԱԺ պատվիրակություններ կգործուղվեն Դամասկոս, Փարիզ և Բեռն
30.05.2015 | 12:17

Սիրիայի Ժողովրդական ժողովի հրավերով հունիսի 1-5-ը Դամասկոս կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը, Արման Սահակյանը, Միքայել Մանուկյանը, Թևան Պողոսյանը:
ԵԽԽՎ շրջանակում կայանալիք «Ազատ ընտրությունների իրականացման իրավունքը. ընտրական օրենսդրության կիրառման դժվարությունը և համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի չափանիշներին» խորագրով խորհրդարանական կոնֆերանսին մասնակցելու նպատակով հունիսի 3-6-ը Փարիզ կգործուղվեն պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հայկ Խաչատրյանը և Խաչատուր Քոքոբելյանը:
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով հուլիսի 6-10-ը Բեռն (Շվեյցարիա) կգործուղվի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Աժ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ