Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ռեֆերենս լաբորատորիան հայկական կողմին կհանձնվի եկող տարի

Ռեֆերենս լաբորատորիան հայկական կողմին կհանձնվի եկող տարի
04.06.2015 | 01:32

Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ջանքեր է գործադրում սպառնալիքների նվազեցման ուղղությամբ: Այս առումով նշանակալի է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև գործող «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ուղղությամբ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել գիտական հետազոտությունների ոլորտում, մեր համաճարակաբանները, կենդանաբանները և վարակաբանները վերապատրաստվել են ժամանակակից միջազգային մոտեցումներին համապատասխան և այլն:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջի ղեկավարած թիմի հերթական հանդիպման ժամանակ առաջինն անդրադարձ կատարվեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի վերանորոգման ընթացքին։
Կարևորելով համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները` նախարարն իր գոհունակությունը հայտնեց կատարվող աշխատանքների որակի և ժամկետների պահպանման համար։ Տիկին Ջորջը հավաստիացրեց, որ աշխատանքները հարթ ընթանում են և կավարտվեն նախանշված ժամկետում։ «Հուսով եմ, որ 2016թ. մարտին մենք լաբորատորիան պաշտոնապես կփոխանցենք հայկական կողմին»,-ասաց նա` հավելելով, որ ծրագրի երկրորդ փուլում կիրականացվի Սյունիքի, Գեղարքունիքի և Լոռու մարզի լաբորատորիաների վերանորոգումն ու արդիականացումը։
Նշենք, որ ծրագրի առաջին փուլում վերանորոգվում և արդիականացվում են Շիրակի և Տավուշի մարզերի լաբորատորիաները։ Էլիզաբեթ Ջորջը միաժամանակ շեշտեց, որ տպավորված է գիտահետազոտական աշխատանքների ձեռքբերումներով։
«Ծրագրի բոլոր բաղադրիչներով արձանագրվող հաջողությունները պայմանավորված են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ»,- ասաց տիկին Ջորջը։
Արմեն Մուրադյանը խիստ կարևորեց ԱՄՆ կառավարության աջակցությունը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատորիայի վերանորոգման և արդիականացման գործում։ Նախարարը հույս հայտնեց, որ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի նաև կլինիկական ռեֆերենս լաբորատորիայի ստեղծման գործում։
«Մեր նպատակը կլինիկական լաբորատորիաների հավատարմագրումն է, և այս ենթատեքստում շատ կարևոր է կլինիկական ռեֆերենս լաբորատորիայի առկայությունը»,-ասաց Արմեն Մուրադյանը` հույս հայտնելով, որ արդյունավետ համագործակցությունը լավ հիմք կհանդիսանա հետագա ծրագրերի իրականացման համար։

Դիտվել է՝ 3253

Մեկնաբանություններ