Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Գյումրին կարող է թրջել միայն Աստված

Գյումրին կարող է թրջել միայն Աստված
25.06.2015 | 01:26

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ երեկ հորդառատ անձրևի տակ Գյումրիում ակտիվիստներն անցկացրին նախապես ծրագրված երթը ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Թատերական հրապարակում կային նաև մեծ թվով ոստիկաններ։ Ակցիայի մասնակիցները հայտարարում էին՝ ոստիկանները մերն են, ուստի պետք է մեզ հետ թրջվեն: Երթի ընթացքում լարվածություն, որևէ միջադեպ առայժմ չի գրանցվել:
Ակտիվիստներից Արմեն Ներսիսյանը ասել է. «Շարունակելու ենք պայքարը մինչև իր տրամաբանական, արդարացի լուծումը: Հետագա քայլերը կախված են նաև Երևանի դիրքորոշումից՝ թե Երևանում ինչպես է շարունակվելու»:
«Զորակցություն հայտնելով մեր Երևանի ընկերներին՝ շարունակվում է և նստացույցը, շարունակվում են և երթերը, շարունակվում է պայքարը: ՈՒղղակի պետք է փաստեմ, որ ոգևորության ալիքը աննախադեպ է Գյումրիում՝ հատկապես փայլուն երիտասարդության շնորհիվ»,- հայտարարեց նա:

Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ