Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Լողացող» պատգամավորների ՕԳԳ-ն

«Լողացող» պատգամավորների ՕԳԳ-ն
21.07.2015 | 01:53

Բարեփոխված սահմանադրության ներկայացված նախագծում ամրագրված է, որ պատգամավորների թիվն առնվազն պետք է 101 լինի: Այսինքն, «լողացող» թիվ է լինելու: Ասել է` ԱԺ-ն կարող է 200, 400, անգամ 900 պատգամավոր ունենալ: Հատկապես այսօրվա խորհրդարանի պատկերը դիտարկելիս անհստակությունն այս հարցում խիստ անհասկանալի է:
Ճիշտ կլիներ, որ «շեմը» իջեցնեին, ոչ թե բարձրացնեին: Օրինակ, սահմանվեր 80 պատգամավոր (սա մեզ նման փոքր երկրի համար լիուլի է), ովքեր իսկապես «օրենքի» մարդ կլինեին ու կզբաղվեին միայն օրենսդրական աշխատանքով: Միևնույն է, նույնիսկ այսօրվա թվաքանակով խորհրդարանում հաշված պատգամավորներ են «իրական» գործով զբաղվում, մյուսները խիստ հասկանալի պատճառներով ներկայություն են ապահովում նիստի տասը րոպեին: Բայց պետությունը նրանց «ծառայությունների» դիմաց պետբյուջեից բավականին գումար է հատկացնում, մինչդեռ այդ պատգամավորների ՕԳԳ-ն զրո է: ՈՒրեմն ինչու պետք է պետությունն իր վրա ավելորդ ծանրաբեռնվածություն վերցնի, երբ մեր երկիրը հազար «դարդ ու ցավ» ունի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ