ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Բաղդադում հազարավոր ցուցարարներ պահանջում են Իրաքից դուրս բերել թուրքական զորքերը

Բաղդադում հազարավոր ցուցարարներ պահանջում են Իրաքից դուրս բերել թուրքական զորքերը
13.12.2015 | 10:37

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Բաղդադի փողոցներ՝ Թուրքիայից պահանջելով դուրս բերել զորքերն իրենց տարածքից՝ հաղորդում է Alsumaria հեռուստաալիքը: Ցուցարարները հավաքվել են Բաղդադի կենտրոնում՝ աթ-Թահրիր հրապարակում: Նրանք իրենց հետ ունեին պաստառներ՝ «Ոչ օտարերկրյա ներկայությանը սրբազան հողում», «Էրդողան, դու վախկոտ ես» կարգախոսներով: Հեռուստաալիքը նշում է, որ ոստիկանությունը ակցիայի անցկացման շրջաններում ուժեղացրել է անվտանգության միջոցառումները: Բողոքի ցույցի մասնակիցների շրջանում քիչ չեն շիա ժողովրդական աշխարհազորայինների մարտիկները, ովքեր ԴԱԻՇ-ի դեմ պայքարում աջակցում են Իրաքի բանակին: «Որպես ռազմական բրիգադի առաջնորդ՝ ես լիովին բավարարված չեմ կառավարության գործողություններով, և մենք այստեղ ենք՝ ասելու համար, որ մեր համբերությունը սպառվել է»,- ասել է ջոկատներից մեկի հրամանատար Ալի Ռուբային:

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ