Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հուլիոս Կեսարը եկել, տեսել, հաղթել է

Հուլիոս Կեսարը եկել, տեսել, հաղթել է
14.12.2015 | 12:11

Ամստերդամի Ազատ համալսարանի հնագետները հաստատել են Հուլիոս Կեսարի Գալլական պատերազմի իրադարձությունները, որոնց ժամանակ տարբեր տեղեկություններով հին գերմանական ցեղերի 150- 400 հազար զինվորներ են սպանվել՝ գրել է The Guardian-ը: Գիտնականները ռադիոածխածնային հետազոտության են ենթարկել Նիդերլանդների հարավում՝ Կեսել քաղաքի մերձակայքում գտնված հնամենի իրերը: 30 տարի պեղումների ժամանակ այդ վայրերում հայտնաբերվում էին բազմաթիվ նետեր, սրեր, վահաններ, որոնց տարիքը արդեն որոշված է՝ մ.թ.ա. առաջին դար: «Մենք առաջին անգամ կարողացանք ապացուցել Հուլիոս Կեսարի լեգեոնների ներկայությունը հոլանդական հողում»՝ ասել է Ամստերդամի Ազատ համալսարանի հնագետ Նիկո Ռոյմանսը: Նա հին գերմանացիների կորուստները գնահատում է 150-200 հազար (Կեսարի հաշվետվության մեջ արձանագրված է 400 հազար սպանված: Տենկտերները և ուզիպետները Հռենոսի արևելյան շրջաններից էին և մ.թ.ա. 55 դարում դիմել էին Կեսարին՝ դաշնակցության առաջարկով: Կեսարը մերժել և լեգեոններին ուղարկել է նրանց տարածքները զենքով վերցնելու:

Դիտվել է՝ 1418

Մեկնաբանություններ