Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ֆուտբոլային պատերազմներ

Ֆուտբոլային պատերազմներ
25.03.2016 | 08:54

Տիագո Մոտան ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի նախագահ Նասեր ալ Հելաիֆիի ձեռքին դարձել է սպառնալիքի գործիք: Խելաիֆին սպառնացել է փարիզցիների կիսապաշտպանին հետ վերադարձնելու փորձերի դեպքում գնել Մադրիդի «Աթլետիկո» ֆուտբոլային ակումբը: Բանն այն է, որ երբ 2015-ին «Աթլետիկոն» փորձել է վերադարձնել Իսպանիայի ազգային ընտրանու կիսապաշտպանին (2007-2008 թվականներին հանդես է եկել մադրիդյան ակումբի կազմում), ՊՍԺ-ն չի ցանկացել վերադարձնել նրան, ու հետևել է վերը նշված սպառնալիքը: Արդյունքում մադրիդցիները հրաժարվել են ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու մտքից, և վերջինս մի քանի շաբաթ անց ֆրանսիական ակումբի հետ մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ