Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Մոսկվայում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մոսկվայում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2016 | 15:50

Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ՀԱՊԿ-ում ՀՀ և Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչությունների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում գտնվող 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված արարողությանը մասնակցեցին նաև Մոսկվայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու հազարավոր մոսկվաբնակ հայեր: Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ սրբադասված նահատակների բարեխոսության կարգը: Ապրիլի 24-ին Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ:

Դիտվել է՝ 1412

Մեկնաբանություններ