Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
02.06.2016 | 18:53

Գերմանիայի Բունդեստագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Իշխող կոալիցիայի մաս կազմող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեա-սոցիալական միություն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունների ներկայացրած համատեղ բանաձևը վերնագրված է՝ «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին»:

Բանաձևի քննարկումների ընթացքում Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները ակցիա էին կազմակերպել Բունդեստագի շենքի՝ Ռայխստագի առաջ և ծափողջյուններով, երգով ու պարով ընդունեցին բանաձևի ընդունման լուրը:


Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ