Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Արոնյանը չորրորդն է

Արոնյանը չորրորդն է
03.06.2016 | 03:53

ՖԻԴԵ-ն թարմացրել է աշխարհի հարյուր ուժեղագույն շախմատիստների ցուցակը: Հունիսի 1-ի դրությամբ մեր առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2792 միավորով հանգրվանել է չորրորդ հորիզոնականում: Հարյուրի մեջ են նաև գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը (2679) ու Սերգեյ Մովսիսյանը (2660): Անփոփոխ առաջատարը շարունակում է մնալ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (2855)։
Կանանցից լավագույնը աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանն է: Չինացին ունի 2663 միավոր: Այստեղ ևս մենք ունենք երկու ներկայացուցիչ: 2444 միավորով Էլինա Դանիելյանը 39-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 48-րդը (2430):
Թիմային դասակարգմամբ Հայաստանի տղամարդկանց ընտրանին յոթերորդ հորիզոնականում է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ